Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մևլութ Չավուշօղլու. Թուրքիան Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլի կտա համարժեք պատասխան

Մևլութ Չավուշօղլու. Թուրքիան Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլի կտա համարժեք պատասխան
23.02.2021 | 21:04

Թուրքիան Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլի կտա համարժեք պատասխան՝ համակարգելով ջանքերը Ադրբեջանի հետ՝ Անկարայում հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ ասուլիսում։

«Այժմ Հարավային Կովկասում խաղաղության ու տարածաշրջանի զարգացման հնարավորություն է ստեղծվել, և հուսով ենք, որ Հայաստանը կընտրի խաղաղության ճանապարհը», - ասել է թուրք ԱԳ նախարարը՝ չմանրամասնելով՝ Բաքուն և Անկարան Երևանից ինչ քայլեր են ակնկալում։

Դիտվել է՝ 11485

Մեկնաբանություններ